Վաղը երեկոյան Թել-Ավիվի Bloomfield մարզադաշտում «Ալաշկերտը» կանցկացնի իր առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Հանդիպման նախօրեին մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ալաշկերտի» ու «Մաքքաբիի» խաղամակարդակների տարբերությունների մասին
Իսրայելի Սուպերգավաթի խաղում վերջերս խաղում էին «Մաքքաբի Թել Ավիվն» ու «Մաքքաբի Հայֆան»․ բոլորովին տարբեր խաղաոճեր ունեցող թիմեր։
Ու ես վստահ եմ, որ ոչ ոք չի հարցրել, թե ինչ տարբերություններ կային այդ թիմերի խաղամակարդակներում։
Ինչո՞ւ է ստացվում, որ մենք՝ Հայաստանի չեմպիոնները, ժամանում ենք Իսրայել, ու մեզ այդպիսի հարց են տալիս։ Իմ կարծիքով տարբերություններ չկան, բայց իմ պատասխանը կլինի այպես․ վաղը կտեսնեք։
Ներքին առաջնության ու եվրագավաթների տարբերության մասին
Ներքին առաջնություններն ու եվրագավաթները բոլորովին տարբեր բաներ են։ Միայն եզակի, մեծագույն թիմերը կարող են տարբերություններ չդնել այս երկու մրցաշարերում։
Տրամադրվածության հետ կապված խնդիր ունենք ներքին առաջնությունում, բայց եվրագավաթներում նման խնդիր չունենք։ Կարծում եմ ձեր թիմի դեպքում էլ է այդպես։
©2021 Armenian Soccer