Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԽԱՂԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՆԵԼ ՏՎԵՑ»

«Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն իր կարծիքը հայտնեց խաղի մասին․
«Առաջին խաղակեսը մեզ մոտ այդքան էլ լավ չստացվեց, խաղային պրակտիկայի բացակայությունը զգացնել տվեց։ Պետք է խոստովանեմ, որ Մաշնյովը, Ռադչենկոն ու Մելքոնյանն այդպես էլ չմտան խաղի մեջ։ Պետք է առարկություններ անել ինչպես իրենց, այնպես էլ ինձ, որովհետև բավական մեծ շռայլություն է, երբ 3 խաղացող դուրս է մնում խաղից, ես սա պետք է նկատեի, այն որոշակի ահազանգ էր։ Ուստի 1-ին խաղակեսը չստացվեց։ Իմ կարիերայում ես չեմ հիշում խաղ, որ միանգամից 3 խաղացող դուրս մնային առաջին խաղակեսում։ Սա առավելություն էր առաջացնում «Փյունիկի» մոտ, բայց եթե խոսենք վտանգավոր պահերի մասին, ապա ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ պահեր ունեինք։ Որքան հիշում եմ երեքն էին։
Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ես կարծում եմ, որ մենք առավելություն ունեինք «Փյունիկի» նկատմամբ։ Լավ է, որ երկշաբաթյա դադար կա, որովհետև այս խաղը ցույց տվեց, որ ունենք որոշակի բացթողումներ։ Ճիշտ է, երկու շաբաթում դրանք չես լուծի, բայց կարևոր բաներն ուղղել կարող ենք»։

©2020 Armenian Soccer