Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ»

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նոայի» հետ1:1 հաշվով  ավարտված  խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնեց խաղի մասին իր կարծիքը․
«Մեր ցուցադրած խաղը փոքր-ինչ պարզեցված կարող ենք համարել, ինչի պատճառը ճնշող արդյունքն էր։ Տղաներն առավելագույնս նվիրված էին խաղին, բայց մեր կողմից քիչ էին հետաքրքիր կոմբինացիաները։ Ինչ վերաբերում է բուն խաղին, ընդհանուր առմամբ գոհ եմ, որովհետև թիմում բացակայում էին այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք սովորաբար մեկնարկային րոպեներից էին խաղադաշտ դուրս գալիս, ինչն էլ իր հերթին ազդեց խաղի որակի վրա, բայց որևէ հավակնություն չունեմ տղաների դրսևորած ինքնանվիրումից։ Այդ տեսանկյունից շատ լավ հանդիպում ստացվեց

©2020 Armenian Soccer