Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԻՆՁ ԴՈՒՐ ԵԿԱՎ ԹԻՄԻ ԽԱՂԸ»

«Ալաշկերտի» նկատմամբ ընկերական խաղում  տոնած հաղթանակից հետո (3:1) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը  ակումբի մամուլի ծառայության տված հարցազրույցում խոսել է թիմի մարզավիճակի ու նորեկների մասին․
ԽԱՂԻ ՈՒ ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Վատ խաղ չանցկացրինք, ես նախևառաջ ուշադրություն էի դարձնում այն կողմերին, որոնք մենք բարելավել ենք, մենք բավականին երիտասարդ թիմ ենք, շատ նորեկներ ունենք՝ երևի թիմի տղաների 60-ից 70 տոկոսը նոր դեմքեր են։ Միասին ընդամենը 2,5 շաբաթ է, ինչ աշխատում ենք, ես կարծում եմ, որ այս շաբաթների համատեղ աշխատանքից հետո վատ տեսք չունեինք։ Հնարավոր է՝ «Ալաշկերտը» ծանրաբեռնված վիճակում էր ներկայացել խաղին, երևում էր, որ սովորականի պես արագ չէին, բայց ես առաջին հերթին մեր թիմին եմ ուշադրություն դարձնում, ինձ դուր եկավ մեր խաղը թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսերում, նոր սխեմայով էինք գործում՝ 3 կենտրոնական պաշտպանով, միգուցե որոշ բաներ չստացվեցին, բայց, հաշվի առնելով, որ այն մեզ համար նոր էր, կասեմ, որ ընդհանուր առմամբ վատը չէր ստացվում, իսկ երբ անցանք 4-4-2 մարտավարությանը, ամեն ինչ ավելի լավ ստացվեց և ես գոհ էի։ Կարծում եմ՝ այն խաղացողները, որոնք դուրս եկան փոխարինման, միմիայն ուժեղացրին խաղը»։
ԴԵՍԻՐԵԻ ՈՒ ՊՈԼՅԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ
«Հաշվի առնելով, որ Դեսիրեն մի քանի օր է, ինչ մեր թիմում է, ու ընդհանուր խմբի հետ ընդամենը 2 մարզում է անցկացրել, արդեն նկատելի է, որ իզուր չենք ձեռք բերել նման մեծ պոտենցիալ ունեցող հարձակվողի, նա մեր ապագա առաջնորդն է։ Այդ թվում և Պոլյակովը, այն որ նա երկու գոլ խփեց, դա հենց այնպես չէր, նա էլ հարձակման գծում մեր ներկայիս առաջատարն է։ Ընդհանուր առմամբ, մենք տեսանք, որ այսօր միայն մեկ խաղացող դուրս մնաց հարձակման գծից, դա Կոբզարն էր։ Նա մեր ուժեղագույն խաղացողներից է, պարզապես երևի այսօր նրա օրը չէր։ Մյուսների հետ կապված ընդհանրապես դիտարկումներ չունեմ»։

©2020 Armenian Soccer