Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․«ՊԵՏՔ Է ԲԱՐԵԼԱՎԵՆՔ ՄԵՐ ԽԱՂԸ»

«Արարատի» հետ ընկերական խաղից հետո (1:1)     «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ակումբի մամուլի ծառայությանը հարցազրույց է տվել..
«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մեկ օրվա տարբերությամբ երկու խաղ անցկացրինք։ Այսօր մենք խաղի մեկնարկից դուրս բերեցինք այն կազմը, որն այս պահին համարվում է մեկնարկային։ Սա հնարավոր է փոփոխվի։ Առաջին խաղակեսում ինչպես մենք, այնպես էլ մրցակիցը մոտ էինք մեր մեկնարկային կազմերին, և խաղը ցույց տվեց, որ մենք այս պահին միևնույն կարգավիճակում ենք գտնվում և՛ խաղի որակով, և՛ ստեղծած պահերով։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Դեսիրեն 100 տոկոսանոց գոլային պահ ունեցավ՝ վրիպեց, բայց ընդհանուր առմամբ, սա ոչինչ չի նշանակում, մենք միևնույն կարգավիճակում ենք գտնվում։ Իսկ սա խոսում է այն մասին, որ պետք է ավելացնենք, որովհետև մրցակցի հետ նույն մակարդակում գտնվելը մեզ դուր չի գալիս։ Ես հարգում եմ այդ թիմին, գիտեմ՝ փորձառու մարզիչ ունեն ու որակապես լավ խաղացողներ, բայց ինձ դուր չի գալիս նրանց հետ նույն մակարդակում գտնվելը»
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մեր երիտասարդներին խստորեն գնահատել այս խաղերում պետք չէ։ Դուր եկավ այն, որ մի քանի երիտասարդ խաղացողներ կարողացան իրենց դրսևորել, իսկ ովքեր էլ որ չկարողացան դա անել, պետք է նրանց հանգստացնենք, որովհետև այդ փաստը նրանք հիվանդագին են ընդունում, շտապելու որևէ տեղ չունեն։ Մեր երիտասարդները երկու խմբի էին բաժանվել․ ոմանք լավ հանդես եկան այս երկու խաղերում, ոմանք՝ ոչ։ Նրանց հուսահատվել պետք չէ, որովհետև նման ծանրաբեռնվածությամբ երբևէ չեն աշխատել, չեն խաղացել նման մրցակիցների դեմ»։
ԹԻՄԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Խաղակցվածության մասին պետք է մտածել միշտ, նույնիսկ եթե նման եղանակային պայմաններ են, բայց միայն մենք չենք նման իրավիճում, որոշ թիմեր այժմ մարզվում են -8, -9 աստիճանի պայմաններում։ Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Հարցը կայանում է խաղակցվածության մեջ, բայց ես նկատում եմ առաջընթաց։ Միակ բանը, որը մտահոգում է այն է, որ թիմի ողնաշարը հանդիսացող կենտրոնական կիսապաշտպանը մինչ այժմ չի միացել թիմին»։

©2021 Armenian Soccer