Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոսել է խաղի ու հաղթանակի կարևորության մասին։
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
«Կարևոր հանդիպում էր մեզ համար, միավորներից ելնելով մենք հասկանում էինք, որ պետք է միանանք առաջատարներին՝ միայն միավորներ վաստակելով։ Հոգեբանական մի փոքր ճնշում կար, դրա համար 1-ին կեսում ավելի դանդաղ էինք, բայց հետո կարողացանք շտկել իրավիճակն ու 1-ին խաղակեսի միջնամասում ու 2-րդ խաղակեսում ցուցադրեցինք եթե ոչ մեր լավագույն խաղը, ապա այն, ինչին ընդունակ էինք»։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նույնիսկ առանց խաղը դիտելու և վերլուծելու կարող եմ ասել, որ ինձ շատ դուր եկավ, թե ինչպես այսօր խաղաց Էրիկ Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է հայ երիտասարդ ֆուտբոլիստներին գլխավոր թիմում ներգրավելուն, կարծում եմ՝ բոլոր մարզիչներն են ցանկանում իրենց թիմում տեսնել երիտասարդ խաղացողների, բայց այս գործընթացը դանդաղ է ընթանում, սակայն մենք սա իսկապես ուզում ենք։ Միշտ հաճելի է, երբ երիտասարդներից որևէ մեկը կարողանում է դրսևորել իրեն ինչպես Սիմոնյանն այս իրավիճակում»։
©2021 Armenian Soccer