«Փյունիկի» 30-ամյա վենեսուելացի պաշտպան Ալեքսանդր Գոնսալեսը հեռացվել է երևանյան թիմից։ Այս մասին հայտնում է լրագրող-ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Աղբյուրի տվյալներով, ակումբի ֆուտբոլիստներ Բորիս Վարգան, Նեմանյա Մլադենովիչը, Մարյան Ռադեսկին և Ռենցո Սամբրանոն տեղափոխվել են ակումբի երկրորդ թիմ։
Չի բացառվում, որ վերոնշյալ ֆուտբոլիստները ևս շուտով կհեռանան։
«Փյունիկն» այս մասին դեռ որևէ հայտարարություն չի տարածել։
©2022 Armenian Soccer