Կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը հեռացել է Երևանի «Փյունիկից»:Այդ մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից: Գալիմովը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Փյունիկում»: 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ»:
Գալիմովը 2019թ. ամռանն էր միացել «Փյունիկին» և մասնակցել է 6 հանդիպման:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն և հաջողություն է մաղթում Ալեքսանդր Գալիմովին:
©2020 Armenian Soccer