ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի» ՖԱ գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովն օրեր առաջ հարցազրույց էր տվել իսրայելական One լրատվականին՝ տիրող իրավիճակի վերաբերյալ:վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը մի հատված է ներկայացրել այդ հարցազրույցից .
«Կյանքը նորմալ է ընթանում այստեղ։ Ոչ մի խուճապ չկա։ Ամեն ինչ կարգին է։ Մենք շարունակում ենք մարզվել եւ պատրաստվել հանդիպումներին։ Պաշտոնապես՝ առաջնության խաղերը հետաձգված են։
Մենք չենք վախենում։ Ցավոք, մենք (իսրայելցիները – խմբ) սովոր ենք նման իրավիճակների։ Մենք համախմբված ենք հայերի հետ եւ ուժեղ ենք։
Ես իմ աջակցությունն եմ հայտնել մեր բոլոր հայերին, ասացել, որ սիրտս նրանց հետ է։ Ես հավատարիմ եմ իմ ակումբին եւ մնալու եմ այստեղ մինչեւ վերջ։ Խոսել եմ մեր իսրայելցի ֆուտբոլիստների հետ, ասել, որ նրանց կողքին եմ ու հոգ կտանեմ նրանց մասին»,- ասել է Սոլոմոնովը։
Ամբողջական հոդվածը՝ https://www.one.co.il/mobile/article/367966.html
©2020 Armenian Soccer