Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը հրաժարվեց ակումբի գլխավոր թիմի մարզչական շտաբի ծառայությունից

«Ալաշկերտում» կայացած ժողովի ընթացքում որոշում է կայացվել երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն Աբրահամ Խաշմանյանի և իր մարզչական շտաբի անդամների հետ: Այս մասին հայտնեցին երևանկան ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրանց:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը` համաձայնագիրը երկարաձգելու հնարավորությամբ:

54-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում` այդ թվում նաև Պրեմիեր լիգայի «Անժի» ակումբում: «Տամբովի» ղեկին Գրիգորյանը դարձել է ՖԱԼ-ի հաղթող, «Լուչ-Էներգիայի» հետ` ՖԱԼ-ի Գավաթի հաղթող:

2015-ին հայ մասնագետը գլխավորել է ուզբեկական «Պախտակորը», իսկ 2019-ից մինչև այս տարվա մարտը հանդիսանում էր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչը:

©2021 Armenian Soccer