Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:Նիստի ժամանակ որոշվեց.
«Ալաշկերտ» ՖԱ-ն 2020/2021 մրցաշրջանի ՀՀ 1-ին խմբի առաջնության հետագա մասնակցությունից «Ալաշկերտ-2» թիմի հրաժարվելու համար, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ-2» թիմին հեռացնել ՀՀ 1-ին խմբի առաջնությունից, «Ալաշկերտ» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
©2020 Armenian Soccer