Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ»-ՀԻԿ հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Alashkert vs HJK

 

 

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» – ՀԻԿ հանդիպման տոմսերն արդեն հասանելի են թե՛ առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում,  ու թե՛ տոմսարկղերում:

Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Տոմսերի արժեքն է՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ:

 

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:45-ին:

 

©2021 Armenian Soccer