Այսօր երեկոյան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում կընդունի ղազախական «Կայրաթին»:
Նախօրեին՝ թիմերի նախախաղյա մարզումից զատ տեղի ունեցավ նաև գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսը:
Ձեզ ենք ներկայացնում «Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլլ Կեկերի ու «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի, ինչպես նաև «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանի ասուլիսի հիմնական դրվագները:
Կիրիլլ Կեկերը՝ առաջին հանդիպման ու առաջիկա հանդիպման մասին
-Առաջին հանդիպումը մեզ շատ ինֆորմացիա տվեց: Կարծում եմ՝ այս խաղում մենք ավելի ուժեղ կլինենք:
Կամո Հովհաննիսյանի մասին
-Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, ու, կարծում եմ, իրեն հաճելի է լինելու խաղալ այս մարզադաշտում: Մենք նրանից, ինչպես մեր մյուս բոլոր ֆուտբոլիստներից, սպասում ենք լավ խաղ:
Ալեքսանդր Գրիգորյանը՝ դիմակայության ելքի մասին
-Ամեն ինչ կախված է լինելու բացառապես նրանից, թե հենց մենք ինչպես կխաղանք:
Ռումյան Հովսեփյանը՝ առաջին հանդիպման ու առաջիկա հանդիպման մասին
-Առաջին խաղում շատ լավ հանդիպում անցկացրեցինք: Նույնն անելու ենք այս խաղում, փորձենք ավելի լավ խաղ ցուցադրել:
©2021 Armenian Soccer