Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ» — ԼԱՍԿ հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Alashkert vs LASK

 

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» — ԼԱՍԿ (Ավստրիա) հանդիպման տոմսերը այսօրվանից հասանելի կլինեն առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում:

Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:45-ին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ շուտով «Ալաշկերտ» — ԼԱՍԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում:

Տոմսերի արժեքն է՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5️ տոմս։

 

 

©2021 Armenian Soccer