VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային»:
Ընդամենը 4 օր առաջ Տիրասպոլում՝ ՉԼ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում պաշտություն կրած «Ալաշկերտը», թերևս, չէր հասցրել վերականգնել, ինչի պատճառով միայն 1 խաղակես դիմադրեց մրցակցին, ապա՝ 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Այդպիսով չեմպիոնն առաջնությունը սկսեց անփառունակ պարտությամբ՝ չնայած նրան, որ երեկ ակումբը հայտարարեց Ալեքսանդր Գրիգորյանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու մասին:
«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» 0:3 (0:0)
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Էզա Ուիլֆրիդ (62), Յուսուֆ Օտուբանջո (67), Արտյոմ Ավանեսյան (75)