Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտն» ու «Վանը» ընկերական հանդիպում կանցկացնեն

Alashkert vs Van

 

Օգտվելով միջազգային դադարից՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից թիմերն այս օրերին ընկերական հանդիպումներ են պլանավորում:

Մասնավորապես, Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեպտեմբերի 5-ին «Նաիրի» մարզադաշտում կընդունի «Վանին»: Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին:

Արդեն տեղեկացրել էինք սեպտեմբերի 4-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայանալիք 2 հանդիպումների մասին: Այդպես՝ 12:00-ին կհանդիպեն «Ուրարտուն» և «Արարատը», 17:00-ին՝ «Արարատ-Արմենիան» ու «Նորավանքը»:

 

©2021 Armenian Soccer