Օգոստոսի 21-ին Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում կայացավ Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ալաշկերտ» — «Նոա» հանդիպումը:Մրցամարտը սկզբունքային բնույթէր կրում քանի որ եվրոլիգայի իրենց հանդիպումներից առաջ հանդիպում էին ՀՀ նախորդ առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրները: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հանդես եկող «Ալաշկերտը» գոլ խփելու մի քանի պահ չիրացրեցին , իսկ 43 -րդ րոպեին նրանց դարպասապահը Օգնյեն Չանչարևիչը 11-մետրանոց հետ մղեց Դեդեչկոյի հարվածը: 2 –րդ խաղակեսի վերջնամասը կոպիտ սխալ թույլ տվեց մրցավար Աշոտ Ղալթախչյանը, ով ընդհատեց «Ալաշկերտի» վտանգավոր գրոհը, երբ վերջինս 3 խաղացողներով գրոհում էին դեպի «Նոայի» դարպասին: Բայց ի վերջո փոխարինման մտած Մելիքյան իթիմի նորեկ Դավիթ Դավիդյանը 90 +1–րդ րոպեին Բատիստա Վանգույի փոխանցումից հետո խփեց վճռորոշ միակ գոլը, որ «Ալաշկերտին» արժանի և միաժամնակ շատ կարևոր հաղթանակ պարգևեց:
©2020 Armenian Soccer