Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքած մակեդոնացի պաշտպան Միտրվեսկին հիմա էլ տեղափոխվել է … Մալազիա

Փետրվարի 2-ին հայտնել էինք, որ «Ալաշկերտ» է վերադարձել 29-ամյա  մակեդոնացի պաշտպան Ռիստո Միտրևսկին:Նա, ով  ՀՀեռակի   չեմպիոնի կազմում  18 հանդիպում էր  անցկացրել,  նախկինում հանդես է եկել  նաև Մակեդոնիան, Սերբիան, Իսրայելը, Խորվաթիան, Բոսնիան և Կիպրոսը ներկայացնող  տարբեր ակումբներում:
Եվ  ահա այսօր  հայտնի դարձավ, որ   «Ալաշկերտի»  հետ պայմանագիր կնքելուց ընդամենը  1 շաբաթ հետո` փետրվարի 9-ին  250 հազար եվրո  տրանսֆերային   արժեք ունեցող ֆուտբոլիստը  տեղափոխվել է  Մալազիա, ու հանդես կգա  այդ երկրի  սուպերլիգայի առաջնության  12 թիմերի թիմերի պայքարում 1-ին շրջանի ավարտից հետո 11 խաղում 9 միավորով   10-րդ տեղում ընթացող  Կոտա  Կինաբլյու «Սաբահ» ակումբի կազմում:  

©2021 Armenian Soccer