ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում 2-րդ տեղում ընթացող Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան,28-ամյա Վանգու Բատիստա Գոմեն հրավիրվել է Նամիբիայի ազգային հավաքական` նախապատրաստվելու մարտի 24-ին և 28-ին տեղի ունենալիք Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի մրցաշարի Չադի և Գվինեայի ընտրանիների հետ հանդիպումներին: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
©2021 Armenian Soccer