Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում տեղի ունեցավ Vbet ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Նոա» – «Ալաշկերտ» զույգի պատասխան հանդիպումը:
Այս թիմերի 1-ին խաղում գրացվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 2-րդ խաղի սկզբում «Ալաշկերտի» գործերը հաջող դասվորվեցին: Արդեն 3-րդ րոպեին անկունայինի խաղրակումից հետո Ռումյան Հովսեփյանը գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվ: ՀՀ գործող գավաթակիր «Նոան» ողջ թվով նետվեց առաջ հաշիվը հավասարեցնելու համար: Նրանք բազմաթիվ նպաստավոր պահեր ստեղծեցին, բայց միայն 41-րդ րոպեին գանացի Ռայմոնդ Գյասիին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը`1:1:
2-րդ խաղակեսի 57- րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը կրկին առաջ մղեց «Ալաշկերտին»: Մրցավար Հենրիկ Նալբանդյանը խաղավարտից մի փոքր առաջ մրցավարների գործողություններին միջամտելու պատճառով հեռացրեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին ու նրա օգնականին: Իսկ դա նշանակում է, որ գավաթի խաղարկության եզրափակչում «Ալաշկերտը» ստիպված կլինի խաղալ առանց գլխավոր մարզչի:
Հավելենք, որ 90+6-րդ րոպեին «Ալաշկերտը» խփեց նաև 3 –րդ գոլն ու հաղթեց 3:1 հաշվով:
Եզրափակչի 2-րդ մասնակիցը հայտնի կդառնա վաղը`մայիսի 1-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք «Արարատ-Արմենիա» — «Արարատ» կիսաեզրափակչի պատասխան խաղի ավարտից հետո: Այս թիմերի կիսաեզրափակչի 1-ին խաղում «Արարատը» հաղթել է 2:0 հաշվով:
©2021 Armenian Soccer