UEFA-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 3 միավոր է բերել մեր երկրին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այս եվրագավաթային խաղարկության ընթացքում «Ալաշկերտն» արդեն տարել է 2 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի՝ պարտության մատնելով Ուելսի և Ղազախստանի չեմպիոններին: Հայաստանի չեմպիոնն արդեն 3 միավոր է բերել մեր երկրին UEFA-ի վարկանիշային աղյուսակում և հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ապահովել է եվրոպական ակումբային մրցաշարի ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ուղեգիր. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…»
©2021 Armenian Soccer