Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» 10 հոգով հաղթեց «Արարատին»

Ալաշկերտ-Արարատ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին»:

Լարված և դիտարժան հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով։

 

Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի սկզբնամասում. 16-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Խամես Սանթոսը:

Ընդամենը մեկ րոպե անց Դիդյե Կադիոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

 

Առաջին կեսի միջնամասում ստանալով 2-րդ դեղին քարտը, դաշտից հեռացվեց Ժոզե Էմբալոն և իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստով։

 

Առաջին խաղակեսում գոլեր այլևս չեղան, իսկ «Արարատը» հաշվի տարբերությունը կրճատեց միայն 65-րդ րոպեին, երբ 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Իգոր Ստանոյեվիչը։

 

Չնայած լարված պայքարին, երկու թիմերն էլ այլևս գոլ գրանցել չկարողացան և հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։

 

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 45 միավոր և այժմ «Արարատին» զիջում է մեկ միավորով։

«Արարատը» 46 միավորով 3-րդն է։

 

©2022 Armenian Soccer