ՀՀ պրիմեր լիգային ընթացիկ առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում «Լոռին» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:Այն ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի համար ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում հոբելյանական՝300-րդ հանդիպումն էր: Խաղի ելքը վճռեց հենց Արտակ Գրիգորյանի հաշվենկատ փոխանցումից հետո 39-րդ րոպեին աչքի ընկավ Նիկիտա Տանկովը:Տեղին է նշել,որ մինչ այդ 29-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր «Ալաշկերտի» խաղացող Դավիդ Դավիդյանը:Այնպես ,որ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող«Ալաշկերտը» վանաձորցիներին հաղթեց 1 ժամ 10 հոգով խաղալով:ասյ խաղթնակի շնորիվ «Ալաշկերտը» 11խաղում վաստակած 21 միավորով հավասարվեց առաջատարներին ու հիմա «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ կիսում է 1-3-րդ տեղերը:
©2021 Armenian Soccer