Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում էր ունեցել: Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, պայմանագիր ստորագրելով ֆրանսիացի կիսապաշտպան Վինսենտ Բեզեկուրի հետ:
27-ամյա ֆուտբոլիստը 2016-2019 թթ. հանդես է եկել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող անվանի «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի կազմում:
Նախորդ տարին Բեզեկուրն անցկացրել է USL-ը ներկայացնող «Մայամիում»:
«Շատ ուրախ եմ «Ալաշկերտ» տեղափոխվելու կապակցությամբ, սա ինձ համար նոր և անչափ կարևոր մարտահրավեր է: Ցանկանում էի կարիերաս շարունակել եվրոպական առաջնությունում: Շատ լավ թիմ ունենք, վստահ եմ, որ կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:
©2021 Armenian Soccer