Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները:
Արամ Ոսկանյանի գլխավորությամբ թիմն արդեն մարզվում է «Նաիրի» մարզադաշտում: Առաջիկա ծրագրերի մասին ակումբից դեռ լռում են, սակայն հոկտեմբերին տեղեկություն էր տարածվել, որ Ամանորից հետո «Ալաշկերտը» մեկնելու է ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքի:
Հիշեցնենք, որ աշնանը ի թիվս հայաստանյան հանդիպումների՝ «Ալաշկերտը» 6 խաղ անցկացրեց նաև միջազգային հարթակում՝ հանդես գալով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
©2022 Armenian Soccer