ՀՀեռակի չեմպիոն Երևանի«Ալաշկերտը» նորնաշանակ գլխավորև մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ ՀՀբարձրագույն խմբի առաջնության նախավերջին ՝ 27 –րդտուրում սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Արմեն Սանամյանի ղեկավարությամբ ելույթ ունեցողՎանաձորի «Լոռիին» ապահովեց Եվրոլիգայի հանդես գալու իրավունք:Այս խաղի երկու մասնակիցն էլ եվրոլիհայի ուղեգիր նվաճելու շանսեր էին պահապանում:Ու Մելիքյանի սաներն իրենց շանսը շատլավ օգտագործեցին:ընդ որում վանաձորցիների համա8 խաղը հաջող սկսվեց:Նրանցից 4-րդ րոպեին Ուգուչուկու Իվուն բաց արեց խաղի հաշիվը: 6րոպե անց ալաշկերտցի Տյագո Գալվաոն վերականգնեց հաշիվ հավասարությունը՝1:1: 2-րդ կեսում առավելությունը լիովին անցան Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ալաշկերտին», որը ևս 4 գոլ խփեց ու 5:1 հաշվով կամային համոզիչ հաղթանակ տոնելով «Լոռիին» զրկեց Եվրոլիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: «Ալաշկերտն»այժմ վաստակած 44 միավորով ընթանում է 4 –րդ տեղում: Այժմ Մելիքյանի սաները նաև բրոնզե մեդալ նվաճելու հնարվորություն են պահպանում , եթե հուլիսի 14-ին եզրափակիչ ՝ 28 –րդտուրում Գյումրիում կարողանան հաղթել «Շիրակին»:
©2020 Armenian Soccer