Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Ռեյնջերսի» հետ:
Առաջին խաղակեսում թիմերը բավական ակտիվ էին գործում՝ «Ռեյնջերսը» հարձակման գծում, «Ալաշկերտը»՝ պաշտպանության: Սակայն խաղի ելքը, թերևս, որոշվեց առաջին խաղակեսի ավարտին:
Հանդիպման 40-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում 2-րդ դեղին քարտը ստացավ ու դաշտից հեռացվեց Խամեսը՝ մրցակցի դարպասապահի դեմ վտանգավոր խաղի համար: Մնալով 10 հոգով՝ «Ալաշկերտն» այլևս չէր կարողանում խաղ թելադրել մրցակցին: Արդյունքում՝ 0:0, ինչը Գլազգոյում գրանցված նվազագույն պարտության համատեքստում «Ալաշկերտին» դուրս թողեց Եվրոպա լիգայից:
Ալեքսանդր Գրիգորյանի սաները կշարունակեն իրենց մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Images: Rangers FC
©2021 Armenian Soccer