ՀՀեռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սերբ կենտրոնական պաշտպան, Միհայլո Յովանովիչի հետ: Այս մասին իրազեկում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա պաշտպանը հանդես է եկել սերբական «Մլադոստ», «Վոզդովաց» և «Ինջիյա», չեխական «Օլոմոուց», «Կարվինա» և «Բռնո», բելառուսական «Նեման» և ղազախական «Տարազ» ակումբներում:
Փորձառու պաշտպանի նախորդ թիմը Մալթայի 25-ակի չեմպիոն «Վալետան» էր, որի հետ Յովանովիչն օրեր առաջ է խզել պայմանագիրը` «Ալաշկերտ» տեղափոխվելու մտադրությամբ:
©2021 Armenian Soccer