Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ռուս հարձակվող Դավիթ Գատիկոևի հետ

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Դավիթ Գատիկոևի հետ: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրտավական ծառայությունից:  
26-ամյա ֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա մարզումային պրոցեսում և ստուգողական հանդիպումներում, որոնցից երկրորդում գրավել է ռուսական «Արմավիրի» դարպասը:
2011-2017 թթ. Գատիկոևը հանդես է եկել ռուսական «Ալանիա», «ԲՄԱ-Խաբարովսկ» և «Զենիթ» (Պենզա) թիմերում, իսկ 2018-ին ներկայացրել է բելառուսական «Մինսկը»:
Բելառուսից մեր նորեկը վերադարձել է Վլադիկավկազ` պաշտպանելով նախ «Ալանիայի», այնուհետև «Սպարտակի» գույները, որի ավագն էր հանդիսանում:
«Սպարտակի» կազմում ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերում Գատիկոևը 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:
«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Սա ինձ համար նոր մարտահրավեր և քայլ առաջ է: Ամեն ինչ կանեմ` «Ալաշկերտի» հետ տիտղոսներ նվաճելու համար»,- նշել է Գատիկոևը պայմանագրի ստորագրումից հետո:

©2020 Armenian Soccer