Այսօր`ապրիլի 27-ին կայացավ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը:
Ուրախությամբ նշենք, որ նիստի ընթացքում որոշում կայացվեց ՀՀ եռակի չեմպիոն, Երևանի «Ալաշկերտ ՖԱ»-ին շնորհել ՈւԵՖԱ-ի արտոնագիր, որը մեր ակումբի առաջին թիմին իրավունք է ընձեռնում մասնակցել 2020/2021 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու պարագայում:Այս մասաին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Միևնույն ժամանակ «Ալաշկերտ ՖԱ»-ին շնորհվեց նաև ՈւԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի արտոնագիր, որը ակումբի կանանց թիմին իրավունք է ընձեռնում մասնակցել 2020/2021 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգային` համապատասխան մարզական որակավորում ստանալու պարագայում:
©2020 Armenian Soccer