Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

Milan Milanovic

 

Ալեքսանդր Գրիգորյանի հրաժարականից մեկ շաբաթ անց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերջապես գլխավոր մարզիչ ունի:

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել սերբ Միլան Միլանովիչը:

58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ Կուլա», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը:

Միլանովիչի մարզչական շտաբում են ընդգրկվել Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստվածության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը: