Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» այսօրվա մարզմանը հատուկ հյուրեր ուներ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ Հայաստանում «ԵՄ-ն երիտասարդների համար շրջանավարտների ցանց» նախաձեռնության շրջանակներում թիմին էին այցելել Արագածոտնի մարզի ֆուտբոլասեր երիտասարդները:
Պատանի ֆուտբոլասերները հետաքրքիր զրույց են ունեցել «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի հետ, ինչպես նաև հիշարժան թիմային լուսանկար, մարզման դիտում և նվեր երեխաներին՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ:
©2022 Armenian Soccer