Թուրքական Բելեկում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» այսօր հանդիպեց ուկարինական Պրեմիեր-լիգան ներկայացնող «Մետալիստ-1925»-ին:
Արամ Ոսկանյանի սաները պարտվեցին 1:2 հաշվով՝ թեև հենց իրենք առաջինը հաշվի մեջ առաջ անցան Ժոզե Էմբալոյի՝ 10-րդ րոպեի գոլի շնորհիվ:
Մրցակիցը 73 և 78-րդ րոպեներին Գաբելոկի ջանքերով հաղթանակ կորզեց: 81-րդ րոպեին «Մետալիստ 1925»-ը մնաց 10 հոգով, սակայն «Ալաշկերտը» չկարողացավ օգտագործել թվային առավելությունը:
Հիշեցնենք, որ թուրքական հավաքի նախորդ խաղում «Ալաշկերտը» հաղթել էր «Տարազին» իսկ առաջին խաղը ոչ-ոքի էր ավարտել «Բունյոդկորի» հետ:
Նշենք, որ այս հավաքի մասին ակումբի մամուլի ծառայությունը լռում է. խաղերի ու դրանց արդյունքի մասին տեղեկությունները միայն մրցակիցներն են հաղորդում… Ավելի վաղ՝ հոկտեմբերին, հայկական ակումբը հայտարարել էր, որ ձմեռային դադարի ընթացքում մեկնելու է ԱՄՆ:
©2022 Armenian Soccer