Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» երկու նորեկ ունի

Ալաշկերտ

 

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի նոր համալրումների մասին։

 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնֆերենցիաների լիգային նախապատրաստվող «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոլումբացի երկու փորձառու ֆուտբոլիստների հետ։

 

30-ամյա վինգեր Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն հանդես է եկել կոլումբական Պրիմերայի մի շարք ակումբներում՝ «Էնվիգադո», «Ինդեպենդիենտե Մեդելին», «Ատլետիկո Բուկարամանգա», «Օնսե Կալդաս», «Դեպորտիվո Պերեյրա», ինչպես նաև՝ Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս» և բուլղարական «Բոտև» թիմերում։

 

Բուրբանոյի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայի «Ագիլասն» էր, որի կազմում անցկացրած 19 խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ։

 

29—ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը հանդես է եկել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի և Սալվադորի Բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք ակումբներում՝ հեղինակելով ավելի քան 100 գոլ։

 

«Ալաշկերտի» ռմբարկու-նորեկի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայում հանդես եկող ՖԱՍ-ն էր, որի կազմում նա 9 գոլ է խփել ավարտված առաջնության 21 հանդիպումներում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

 

 

©2022 Armenian Soccer