ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը» երկարաձգել է ակումբի գլխավոր մարզիչ, ՀՀազգային ընտանու նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի հետ կնքած պայմանագիրը: Նա «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2020թ հունիսի 28-ից, ու թիմն այդ ընթացքում 16 խաղ է անցկացրել: Դրանից 9-ում նրա սաները հաղթել են, 4-ում ոչ-ոքի են խաղացել ու 3-ում պարտվել է մրցակիցներին: Նրա ղեկավարությամբ «Ալաշկերտն» անցյալ մրցաշրջանում ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:
41-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ալաշկերտը» ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության աշնանային հատվածից հետո 10խաղերում վաստակած 18 միավորով առաջտարների թվում է և այժմ ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Ակումբի ղեկավարությունը լիահույս ենք, որ նոր տարում պարոն Մելիքյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մեծ հաջողություններ կարձանագրի:
Եղիշե Մելիքյանն ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական ՊՐՈ կարգի արտոնագիր, համակարգել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ՊՐՈ արտոնագրի դասընթացները:
©2020 Armenian Soccer