Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում 11-րդ տուրի շրջանակում մրցեցին մրցաշարային աղյուսակի հարևաններ ու նախորդ առաջնության մրցանակակիրներ`«Նոան» ու «Ալաշկերտը»: Խաղասկիզբը շատ հաջող դասավորվեց Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ հանդես եկող «Ալաշկերտի» համար:Նախ 25-րդ րոպեին 11 մետրանցոցի հստակ իրացումով հաշիվը բացեց Ալեքսամդր Գլիշիչը: Թեև մրցավարը այս դրվագում սխալվեց, ու պիտի տուգանայինից դուրս տուգանային հարված նշանակեր: 1-ին խաղակեսի վերջին րոպեին անկասելի հուժկու հարվածով խփած գեղեցիկ գոլով հաշիվը կրկնպատկեց Դավիթ Դավիդյանը: 2-րդ խաղակեսում շատ ավելի լարված ու դրամատիկ պայքար: 57-րդ րոպեին 11մետրանոց նշանակվեց արդեն «Ալաշկերտի դարպասին, բայց Յուրի Գարեգինյանը այն անվրեպ դիպուկ իրացնել չկարողացավ:Ու այս դրվագում էլ մրցավար ևս սխավեց: Հարվածի պահին «Ալաշկերտի» դարպասապահը Չանչարևիչը տեղից շարժվել էր: 72-րդ րոպեին «Ալաշկերտը մնաց 10 հոգով:Այս խաղում 2 –րդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը: ՀՀ փոխչեմպիոն «Նոայի» պարտությունից խուսափելու ջանքերը այս անգամ հաջողությամբ չպսակվեցին: Նրանցից Ալեքսանդր Օլիվեյրան 86-րդ րոպեին կրճատեց հաշվի եղած տարբերությունը`1:2: Ավելին անել «Նոային» չհաջողվեց:
Այս հաղթանակից հետո վաստակած 12 միավորով «Ալաշկերտը»հավասարվեց «Վանին» ու բարձրացավ հորիզոնական: Իսկ «Նոան»10 միավորով 4 – 6 –րդ տեղերն է կիսում «Լոռիի» ու «Արարատի» հետ:
©2020 Armenian Soccer