Այսօր կայացան ՀՀ ֆուտբոլի 2020-2021թթ. .VBET Հայաստանի գավաթի խաղարկություն 1/8-րդ փուլի 2 հանդիպում: Գյումրիի քաղաքային մարզադաշտում «Շիրակը» 1:2 հաշվով զիջեց ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը»:Ի դեպ հանդիպման ընթացքին խաղադաշտում հետևում էր ՀՀվաստակաոր արտիստ, հայտնի և սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը: 4 –րդ րոպեին գյումրեցիներից Արամ Մուրադյանը բացեց խաղի հաշիվը, սակայն հյուրերը մինչև ընդմիջում 2 գոլ խփեցին ու 2 –րդ խաղակեսում էլ պահպանելով հաղթանակ հաշիվը Երևան են վերդառնում 2:1 հաշվով տոնած կամային հաղթանակով: «Ալաշկերտը» հաղթեց Բրայան Գարսիայի և Պապե Կամարայի գոլերի շնորհիվ:
Երևանում զուգահեռաբար Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընթացած խաղում ՀՀ պրիմեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռին» չկարողացավ հաղթել Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ 1-ին խմբի պատվիրակ ԲԿՄԱ-ին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
1/8-րդ փուլի պատասխան հանդիպումները նախատեսնված են նոյեմբերի 6-ին և 7-ին: 1/8-րդ փուլի վերջին՝ 6 –րդ խաղը` «Արարատ»- «Սևան» հանդիպումը այսօր ժամը`19:30-ին կսկսվի Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում:
©2020 Armenian Soccer