Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» բրազիլացի նորեկներ ունի

Welcome to Alashkert

 

Երևանի «Ալաշկերտը» ակտիվորեն նախապատրաստվում է UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին են միացել բրազիլացի ֆուտբոլիստներ Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան ու Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն:

25-ամյա վինգեր Մաթեուսը լեգենդար «Ֆլումինենսե» ակումբի սան է, 3 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող թիմում, ինչպես նաև խաղացել է բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում:

29-ամյա հարձակվող Նիքսոնը «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող ակումբում: Հայրենիքում Նիքսոնը ներկայացրել է նաև Ա Սերիայի «Ամերիկա Մինեյրո», «RB Brasil», ABC թիմերը, իսկ արտերկրում խաղացել է շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»:

 

©2021 Armenian Soccer