Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում ավարտվեց 1-6-րդ տեղերի համար պայքարող «Ալաշկերտի» և «Արարատի միջև կայացած մրցավեճը: 31-ական միավոր ունեցող մրցաշարային աղյուսակի մերձավոր հարևանների՝3-րդ և 4 –րդտեղերում ընթացող թիմերի մրցամարտն ավարտեց ՀՀ եռակի չեմպիոն Ալաշկերտի հաղթանակով:Արմեն Ադամյանի սաները 1-ին խաղակեսում Ալեքսանդր Գլիշիչի և Ռիստո Միտրևսկու խփած գոլերի շնորհիվ 2 գնդակի առավելության ստացան: 56-րդ րոպեին «Ալաշկերտի խաղացող Վահագն Հայրապետյանը 11 մետրանոց բերեց իր թիմի դարպասին և միաժամանակ կարմիր քարտ ստանալով հեռացվեց խաղադաշտից: Դենիս Դեդեչկոն անվրեպ իարցեց 11 մետրանոցն ու կարճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը՝1:2: Բայց հետագայում արարտցիները մնացած 34 րոպեում չկարողացան օգտվել թվային գերակշռությունցի ու այդպես էլ տանուլ տվեցին 1:2հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» վաստակեց 34 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արարատը» 31 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:
©2020 Armenian Soccer