Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Իռլանդիայի հետ։
Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով ` մրցակցի հաղթանակով։
Խաղը մեկնարկեց և մեծապես ընթացավ իռլանդացիների խաղային առավելությամբ, ինչի արդյունքում թիմերն ընդմիջման գնացին մրցակցի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում Իռլանդիան կարողացավ կրկնապատկել հաշիվն, իսկ արդեն խաղավերջին մեր հավաքականը կարողացավ երկու րոպեում երկու գոլ խփել և հավասարեցնել հաշիվը։
Գոլի հեղինակ դարձան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը։
Այնուհետև զգուշացվեց Հովհաննես Համբարձումյանն ու կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից, որին հաջորդեց Արտակ Դաշյանը։
Հայաստանի հավաքականը մնաց 9 ֆուտբոլիստով, իսկ իռլանդացիները վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ կարողացան հստակ իրացնել և հաղթել։
Զուգահեռ ընթացող խաղում Շոտլանդիան գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հանդիպումն Ուկրաինայի ընտրանու հետ և խմբում զբաղեցրեց 1-ին տեղը։
Հայաստանի հավաքականը ցավոք կրկին ելույթները կշարունակի ցածր դիվիզիոնում։