Armenian Soccer
Armenian Soccer

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց

Հայաստան Ուկրաինա

 

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ուկրաինայի ընտրանուն:

 

Մեր թիմը պարտվեց խոշոր` 0:5 հաշվով։

 

Առաջին խաղակեսում թիմերը հավասար հանդիպում էին անցկացնում։

Մեր հավաքականը մի քանի հստակ հնարավորություն ունեցավ, սակայն գոլ խփել չկարողացավ։

Թիմերն ընդմիջման գնացին մրցակցի նվազագույն առավելությամբ։

 

Արդեն երկրորդ խաղակեսում ուկրաինացիներն ավելի ակտիվ գործեցին և կարողացան ևս 4 գնդակ ուղարկել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։

 

Այսպիսով մեր ընտրանին կրելով հերթական պարտությունը` 3 միավորով մնաց վերջին տեղում։

Ուկրաինայի ընտրանին 10 միավորով գլխավորում է խմբի աղյուսակը։

 

©2022 Armenian Soccer