ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքում մրցեց Ուկրաինայի ընտրանու հետ։
Մեր տղաները կրեցին երկրորդ անընդմեջ պարտությունը` մրցակցին զիջելով 0:3 հաշվով։
Ուկրաինացիների կազմից գոլի հեղինակներ դարձան Ռուսկան Մալինովսկին, Ալեքսանդր Կարավաևն ու Վիտալի Միկոլենկոն։
Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է 3 միավորով մնալ 3-րդ հորիզոնականում։
Ուկրաինան 6 միավորով գլխավորում է աղյուսակը։