Հոկտեմբորի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 3-րդ տուրի շրջանակում կայանալու է ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ հանդիպումը:Այն նախապես նախատեսնված էր,որ պետք է Երևանում անցկացվեր, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի հետ ստեղծված պատերազմական իրավիճակը ՈՒԵՖԱ-ն նպատակհարմար գտավ այն տեղափոխել է Լեհաստան, չնայած Հայաստանը հավաստիացումներին,թե երաշխավորում է մրցամարտի մասնակիցների անվտանգությունը:
Նկատենք, որ սա Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև անցկացվելիք 1-ին պաշտոնական հանդիպումն է: Մինչ այս հավաքականների միջև տեղի էունեցել 4 ընկերական հանդիպում, որից 3 -ում հաղթել են վրացիները, 1-ը`ՀՀ ընտրանին:
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ լեհական Տիխի քաղաքում կայանալիք ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ հանդիպումը սպասարկելու է Խորվաթիայի մրցավարական բրիգադը Իվան Բեբեկի գլխավորությամբ: Նրան օգնականներն են նրա համերկրացիներ `Գորան Պատակին և Բոյան Զոբենիցան: Հանդիպման 4 –րդ պաշտոնյանն է Իգոր Պայացը:
©2020 Armenian Soccer