Նոյեմբերի 18-ին Կիպրոսի Նիկոսիայի քաղաքի GSP մարզադաշտում ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության C լիգայի 2-րդ խմբի եզրափակիչ`6 -րդ տուրի շրջանակում կայանալու է ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ հանդիպումը:Այն ըստ այս մրցաշարի խաղացանկի պետք է Երևանում անցկացվեր, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի հետ ստեղծված պատերազմական իրավիճակը ՈՒԵՖԱ-ն նպատակահարմար գտավ այն տեղափոխել Կիպրոս:
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նիկոսիայում քաղաքում կայանալքի ՀԱՅԱՍՏԱՆ- ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ հանդիպումը սպասարկելու է Շոտլանդիայի մրցավարական բրիգադը Բոբի Մադդեն գլխավորությամբ: Նրան օգնականներն են նրա համերկրացիներ `Դավիթ Ռումն և Գրաեմ Ստեվարտը: Հանդիպման 4 –րդ պաշտոնյանն է Դոնալդ Ռոբերտսենը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում այս թիմերի 1-ին հանդիպումը տեղի է ունեցել այս ստուգատեսի 1-ին տուրում սեպտեմբերի 5 -ին, ու այն ավարտվել է մակեդոնիացիների հաղթանակով 2:1 հաշվով:
©2020 Armenian Soccer