Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 2-րդ տուրի հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Արդեն հայտնի են,որ հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը՝ Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը՝ Շոտլանդիայից:Հայաստան-Էստոնիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 20:00-ին:Հանդիպումն անցկացվի առանց հանդիսատեսի: Հայաստան- Էստոնիա հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերությունը: Մրսածության պատճառով հանդիպմանը չի կարող մասնակցել ՀՀ ընտրանուև կիսապաշտպան Էդգար Բաբյանը:
©2020 Armenian Soccer