Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա FIFA ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։
FIFA ԱԱ 2022 որակավորման J խմբի 7-րդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
©2021 Armenian Soccer