Բելգիայի Բարձրագույն առաջնության փլեյ-օֆֆի երկրորդ տուրում «Բրյուգեն» արտագնա խաղում մրցեց «Անդերլեխտի» հետ և հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հյուրերի կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, որը խաղաց մինչև հանդիպման ավարտը։
Այս հանդիպումից հետո «Բրյուգեն» վաստակած 40 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
©2022 Armenian Soccer