Armenian Soccer
Armenian Soccer

Ադամյանը բաց է թողել «Հոֆֆենհայմի» մարզումները

Sargis Adamyan

 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը բաց է թողել տոներից հետո «Հոֆֆենհայմի» առաջին մարզումը:

Ինչպես տեղեկացնում է գերմանական Sport.de պորտալը՝ Ադամյանը շփում է ունեցել COVID-19-ով հիվանդ անձի հետ:

Նշենք, որ թիմի կազմից բացակայել են նաև Էրմին Բիչակիչն ու Ռոբերտ Սկովը՝ վնասվածքների պատճառով, Դիադիե  Սամասեկուն՝ Աֆրիկայի գավաթի խաղերի պատճառով, Հավարդ Նորդվեյթն ու Քասիմ Ադամսը՝ գրիպանման հիվանդության, իսկ Մելայրո Բոգարդը՝ անձնական պատճառներով:

 

©2021 Armenian Soccer