Armenian Soccer
Armenian Soccer

Աբրահամ Խաշմանյանը ստանձնել է «Լոռի« ՖԱ նախագահի խորհդականի պաշտոնը

Ուրախ ենք տեղեկացնել, որ անվանի մասնագետ Աբրահամ Խաշմանյանը համալրել է Վանաձորի  «Լոռի» ՖԱ ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը:՚Այս մասին իրազեկում են վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից:
Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգային հավաքականները։
«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։

©2020 Armenian Soccer