Armenian Soccer
Armenian Soccer

Աբրահամ Խաշմանյանը կրկին վերադարձել է … «Ալաշկերտ»

ՀՀ  եռակի չեմպիոն Երևանի  «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:Նա այդ պաշտոնում կփոխարինի ակումբի հեռացած Եղիշե Մելիքյանին:
Փորձառու    մասնագետ Խաշմանյանի  գլխավորությամբ  «Ալաշկերտը»  երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:
«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում:

©2021 Armenian Soccer